Bożena Czerny

Centrum FizykiTeoretycznej PAN, Լեհաստան
Բոժենա Չեռնի աշխատում է Վարշավայում գտնվող Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Տեսական ֆիզիկայի կենտրոնում որպես պրոֆեսոր և դեռ թոշակի չի անցել։ Նա կհանգստանալու մասին կմտածի հաջորդ տարի, երբ կդառնա 75 տարեկան։ Ներկայումս նա շարունակում է զբաղվել հեղինակավոր ERC Synergy դրամաշնորհի իրականացմամբ, որը ղեկավարում է Լեհաստանից, Ֆրանսիայից և Չիլիից իր գործընկերների հետ միասին։ Նախագիծը նվիրված է աստղագիտության մեջ հեռավորությունների որոշմանը։ Այդ նպատակով Բոժենան օգտագործում է ակտիվ գալակտիկաներ։ Հաբլի հաստատունի վերաբերյալ արդեն ստացվել են հետաքրքիր արդյունքներ։ Ազատ ժամանակ Բոժենան հաճույքով զբաղվում է իր այգով, որտեղ բազմաթիվ ծաղիկներ պահանջում են նրա մշտական խնամքը։